«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ «ՉԻ»–ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, որոշել է տարանջատել վերջերս միացված տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունները։ Մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների մասը կշարունակի ղեկավարել գործող նախարար Արմեն Երիցյանը։ Իսկ ահա տարածքային կառավարման նախարարությունը կհանձնվի ՀՅԴ-ին։ Որոշումն այս մասով արդեն կայացվել է։
Նկատենք, որ տարածքային կառավարման նախարարությունը ամենափողառատ ու ազդեցիկ կառույցներից մեկն է, բացի այդ էլ նաեւ քաղաքական իմաստով է բավականին կարեւորվում նախարարությունը։ Հատկապես ընտրությունների ժամանակ մարզպետներն ու քաղաքապետները հանձնարարականներ են ստանում եւ վերահսկվում են հենց այս նախարարության ղեկավար անձնակազմի կողմից։
Այնպես որ՝ տարածքային կառավարումը ՀՅԴ-ին հանձնելով՝ Սերժ Սարգսյանն ինքն իրեն կանգնեցնում է բավականին անհանգստացնող իրողության առաջ։ Չնայած՝ ով գիտե, թե ինչ ծրագրեր ունի Սարգսյանն իր, ապա նաեւ դաշնակների մասով:
Ինչ վերաբերում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը դաշնակներին հանձնելուն, ապա այդ մասով նորությունները ՀՅԴ-ի համար այնքան էլ ուրախալի չեն: «ՉԻ» տեղեկություններով՝ Կրթության եւ գիտության նախարարության մասով եւս որուշում կա՝ այն թողնել ՀՀԿ-ի տիրույթում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: