29-ամյա քաղաքացին վայր է ընկել ընկուզենուց. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 30-ին, ժամը 01.45-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Արագածոտնի մարզի Օշական գյուղի եկեղեցու մոտակայքում ընկուզենուց վայր է ընկել. անհրաժեշտ է շտապ բուժօգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները անգիտակից վիճակում Աշտարակի ԲԿ են տեղափոխել 29-ամյա Ռ.Սարգսյանին, որտեղից անմիջապես տուժածին տեղափոխել են Արմենիա ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:




Լրահոս