
Հունվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 139 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 110-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 29 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով, ընդհանուր առմամբ, ստացվել է 61 հեռախոսազանգ, որոնցից 45-ին լուծում է տրվել, իսկ 16-ի դեպքում աշխատանքներն ընթացքի մեջ են: