Ոստիկանությունը Հայրենական պատերազմի ժամանակների զենքեր է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Մարտունու բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մարտունի քաղաքի հանգստյան տան դիմաց՝ պանելների կողքին, ինքնաձիգ է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 1943 թ. արտադրության ինքնաձիգ՝ նախատեսված 7.62 մմ տ/չ փամփուշտներ կրակելու համար, և մեկ դատարկ պահունակ:

Նույն օրը մեկ այլ քաղաքացի զանգահարել է նույն բաժին և հայտնել, որ Մարտունու նախկին հիվանդանոցի շենքի պատի տակ զենք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 1947 թ. արտադրության «ՏՕԶ-17» տիպի, 5.6 մմ տ/չ ակոսափող հրացան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս