
ՀՀ նախագահի հրամանագրով` Սյունիքի և Արարտի և Վայոց ձորի մարզերում նշանակվել են դատավորներ:
Արսեն Սարդարյանը և Դավիթ Սարգսյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ, իսկ Գրիգոր Հովհաննիսյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահը հրամանագիրն ստորագրելի ղեկավարվել է 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնել Արդարադատության խորհրդի 2016 թվականի հունվարի 15-ի ԱԽ-1-Ե-1, ԱԽ-1-Ե-2 և ԱԽ-1-Ե-3 որոշումներով ներկայացված եզրակացությունները: