Կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում. վարչապետը` փոխնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի` «Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոց»-ը 2016-2017 ուսումնական տարվանից կատարելու է 5-9-րդ դասարանների ընդունելություն՝ ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման նպատակով` կազմավորելով առավելագույնը երկու դասարան:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչու է առավելագույնը երկու դասարան գործելու. «Կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում, կարող է ցանկացողները շատ լինեն, պրոբլեմ չե՞ք տեսնում, ինչի՞ եք սահմանափակում»,- հարցրեց Աբրահամյանը:

Փոխնախարարն էլ պարզաբանեց, որ որոշումը բխում է այսօրվա վիճակագրությունից. «Ամեն տարի երկու դասարան է ստեղծվում, ուղղակի ֆինանսավորումն այդ թվաքանակի համար է` 50 աշակերտի համար»:




Լրահոս