Սերժ, դու այդպես էլ չհասկացար, որ Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Մովսեսի Աստվածը մեր Սուրբ Աստվածն է: Դու այդպես էլ չհասկացար, որ այս երկիրը Հայր Աստծո` Յիսուս Քրիստոսի երկիրն է (ՀԱՅՔ), որտեղ այրը Տերն է, որդին` Թագավորը: Մնացած բոլորը ծառա են ինչպես նաև` դու: Դու այդպես էլ չհասկացար, որ քաղաքական դաշտում բոլորը քեզ օգտագործում են: Ներքինում փորձում են իրենց կատարածները փաթաթեն վզիդ: Արտաքինում ամեն ինչ անում են,որ այնպես անես, որ Տերը ավելի շատ բարկանա հայի վրա և վտարի իր երկրից, առանց այդ էլ մեր հայրերի ու մեզ վրա բարկացած է: Բոլորին, ում դու խոնարհվում ես պետք է մի բան. ունենալ Հայաստան` առանց հայի, որովհետև, ի տարբերություն քեզ, նրանք գիտեն` ինչ են ուզում:
Սերժ, ուշադիր կարդա իմ վերջին հարցազրույցները, որը չի համընկնում ոչ մեկի ասածի հետ: Համոզված եմ, որ կարդացել ես: Նորից կարդա, այն տեղադրված է (f.) (Արարատ խմբի վրա): Երեք տարի է քեզ զգուշացվում էր, բայց դու չհասկացար: Բազմիցս ասել եմ` ժամանակի տերը Աստված է, սակայն դու պարտավոր ես հասկանալ ինչ են պլանավորում մարդիկ: Այնքան հեռու ես իրականությունից, որ միանգամից կգլորեն: Ամբողջ աշխարհը օր օրի սպասում է Տիրոջ դատաստանի սկսմանը,իսկ դու ապահով Հայաստան ես խոստանում: Իմացիր, Տերն ասում է ,- “վիճակը դուք եք հանում, բայց Ես եմ որոշում’”:
Քո ծնունդից հետո շատ արագ, բոլոր կողմերից կրակ է թափվելու գլխիդ: Եթե հիշում ես, ասել եմ կողքիդ կմնա մենակ քո տիկինը: Աղոթիր Աստծուն,որ թույլ տա գոնե հիմա հասկանաս, թե ինչ ես անում:Ցավոք սրտի, ուշ է արդեն` ինչ-որ բան փոխելու: Այսպես է ասում Տերը.”Թող անիծյալ լինի այն մարդը,որ իր հույսը կդնի մարդու վրա` ապավինելով նրա մարմնին ու բազկին,իսկ նրա սիրտը կապստամբի Տիրոջ դեմ”:
ԱՐԱՐԱՏ
1.06.2013թ.