ԻՊ-ը կարող է ահաբեկչություններ նախապատրաստել Միջերկրական ծովում. ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» ահաբեկիչները պլանավորում են հարձակում գործել Միջերկրական ծովում ուղևորատար նավերի վրա, փոխանցում է բրիտանական Daily Star պարբերականը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչների հայտարարությանը:

Զինծառայողները կարծում են, որ հարձակումները կարող են պատասխան լինել՝ «Լիբիայի ափերին ռազմական գործողությունների հաջողության» համար:

«Մենք գիտենք, որ ԻՊ զինյալները ցանկանում են ռազմածովային զենք ստանալ, այնպիսի զենք, ինչպիսին, օրինակ, ունի «Ալ Քաիդա»-ն»,-հայտարարել է փոխծովակալ Քլայվ Ջոնսթոնը:

Ընդ որում, նշվում է, որ վերջերս ահաբեկիչները գրավեցին լիբիական ափամերձ Սիրտ քաղաքը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս