Business Insider-ը հրապարակել է մոլորակի ամենահարուստ մարդկանց թոփ 50-յակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Business Insider-ը ներկայացրել է Wealth-X պարբերականի հետ համատեղ անցկացրած հետազոտության արդյունքները, որով որոշվել են մոլորակի ամենահարուստ 50 մարդկանց անունները: Վերջիններիս կարողությունը գնահատվում է մոտ $1,46 տրիլիոն:

Պարբերականը նշում է, որ սա ավելին է, քան Ավստրալիայի, Իսպանիայի և Մեքսիկայի տարեկան ՀՆԱ-ն:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Microsoft ընկերության հիմնադիր 60-ամյա Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը գնահատվում է $87,4 միլիարդ: Նրան հաջորդում է 79-ամյա իսպանացի Ամանսիո Օրտեգան՝ $66,8 միլիարդ կարողությամբ: Նա հիմնել է Inditex ընկերությունը, որը 5 հազար խանութ ունի 77 երկրներում:

«Սուպերհարուստների» եռյակում է 85-ամյա ամերիկացի Ուորեն Բաֆեթը՝ աշխարհում ամենահայտնի ներդրողներից մեկը, ում կարողությունը գնահատվում է $60,7 միլիարդ:

Հետազոտողների խոսքով՝ «միլիարդատերերի ակումբում» ներառվելու համար անհրաժեշտ է առնվազն $14,3 միլիարդ եկամուտ ունենալ: Հենց այսպիսի կարողություն ունի 58-ամյա նիգերիացի Լիկո Դանգոտոն: Նա ստեղծել է ներդրումներով զբաղվող Dangote Group կորպորացիան:




Լրահոս