Վրաերթ Գյումրիի կենտրոնում. երկու հոգու տեղափոխել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրիում՝ Գարեգին Նժդեհ փողոցի կենտրոնում՝ “Նանո” խանութի հարեւանությամբ և ՀՀԿ Գյումրու գրասենյակի դիմաց տեղի ունեցած վրաերթից 2 քաղաքացի է տուժել, որոնք, ըստ ԳԱԼԱ-ի, տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Տուժողները կանայք են, նրանցից մեկը միջին տարիքի է, մյուսը՝ավելի տարեց: Ականատեսների պատմելով՝ կանայք, ովքեր ապրում են հենց հարևան շենքում, դուրս են եկել շենքի բակ և չեն հասցրել կտրել փողոցը, երբ մեքենան նրանց վրաերթի է ենթարկել հենց մայթի վրա՝ ՀՀԿ-ի գրասենյակի դիմաց: Հավաքվածները եւ վարորդը առաջին օգնությունն են ցուցաբերել, զանգարահել են Գյումրու շտապբուժօգնություն կայան, այնուհետեւ շտապ օգնության մեքենայով տուժածներին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: 
Կենտրոնից ԳԱԼԱ-ին տեղեկացրեցին, որ տուժածները թեթեւ մարմնական վնասվածքներով են, նրանց տեղափոխել են ռենտգեն կաբինետ: Վիրաբույժ Խաչատուր Կարապետյանի տեղեկացմամբ՝ նրանցից մեկը միանգամից դուրս կգրվի, իսկ մյուսը դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում: 
Նշենք, որ վրաերթ կատարած մեքենայի վարորդը եւս դեպքի վայրում էր, նրա մոտ եւս նկատվեց ինքնազգացողության վատացում: Տեղում աշխատող ճանապարհային ոստիկանները բացատրեցին, թե ինչպես է տեղի ունեցել վթարը: Արգելակման ժամանակ հանկարծակի պայթել է մեքենայի արգելակման համակարգը, վնասվել խողովակը, որից հետո վարորդը դժվարացել է մեքենան արգելակել եւ տեղի է ունեցել վրաերթը: 




Լրահոս