Կրեմլում մեկնաբանել են ԱՄՆ-ի ֆիննախի ներկայացուցչի սկանդալային հարցազրույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլում մեկնաբանել են ԱՄՆ-ի ֆիննախի ներկայացուցչի՝ BBC-ին տված սկանդալային հարցազրույցը, որում նա մեղադրում է ՌԴ ղեկավարությանը կոռուպցիայի մեջ: Մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նման մեղադրանքներն աննախադեպ են ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սպիտակ տունը համաձայնվել է Պուտինի «կոռումպացվածության» մասին ԱՄՆ-ի ֆիննախի ներկայացուցչի հայտարարության հետ:

Պեսկովի խոսքով՝ նման վերաբերմունքն անթույլատրելի է՝ միջազգային հարաբերությունների պրակտիկայի տեսանկյունից:

«Մենք կարծում ենք, որ նման հայտարարություններն անպատվաբեր և վիրավորական են, և, անկասակած, բացատրություններ ենք ակնկալում ԱՄՆ ղեկավարության կողմից: Դա թուլության և անզորության նշան է»,-հայտարարել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ եթե նա նման հայտարարություն թույլ տար ԱՄՆ նախագահի հասցեին, ապա իրեն կհեռացնեին աշխատանքից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս