
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում հունվարի 29-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ,Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է:
Շարունակում է փակ մնալ Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը: Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն