Պետք է առաջին հերթին լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, և հետաքրքրությունների ոլորտները բազմազան են: Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիային` այս մասին նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Յոթ կետերը եղել են մեր կողմից նշված առաջնահերթություններ: Եթե դրանք կատարվեն, ապա մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների 90 տոկոսը կհամարենք լուծված», – հավելեց նա:
Մինասյանն ընդծեց, որ համագործակցում են այս խնդիրների լուծման ուղղությամբ: «Մենք չենք ասում` լուծեք, նոր գանք», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում