
«Մարսել»-ի սեփականատեր Մարգարիտա Լուի-Դրեյֆուսը որոշել է վաճառել ֆրանսիական ֆուտբոլային ակումբը: France Football-ը հաղորդում է, որ այժմ գնորդ են փնտրում:
Ակումբի մեկնարկային գինը 100 միլիոն եվրո է:
Նշենք, որ «Մարսել»-ը, տևական ժամանակ է, ունի ֆինանսական խնդիրներ, որոնք խորացել են Ֆրանսիայի հարկային քաղաքականության հետևանքով: 2015-ից թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացավ արգենտինացի Մարսելո Բյելսան, որը դժգոհ էր նոր խաղացողների բացակայությունից: