ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե մեկ շաբաթ է՝ համառորեն տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պաշտոնանկ է արվել կամ արվելու: Սակայն երեկ Խաչատուրովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե նման բան չկա. «Ձեր տոնը շնորհավորում եմ ու խնդրում եմ, որ թողնեք մի քիչ հանգստանանք: Ես ի՞նչ ասեմ, ես ի՞նչ գիտեմ, դուք ամեն ինչ ավելի լավ գիտեք»: Մեր հարցին, թե տեղեկություններ կան, որ նա լուրջ տարաձայնություններ ունի Սեյրան Օհանյանի հետ, Խաչատուրովն ասաց. «Դե, աղջի՛կ ջան, վե՛րջ տուր, էլի՛, քո ցավը տանեմ: Ի՞նչ խնդիրներ: Աշխատում ենք, էլի՛, թողե՛ք աշխատենք»: Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել: Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներին հրապարակավ խոստացավ աշխատանքից ազատել զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների: Իսկ ՊՆ խոսնակը «Արմենիա»-ի եթերում հայտարարեց, որ ԳՇ-ն է պատասխանատու զորքերի վիճակի համար:




Լրահոս