Վայոց ձորի մարզպետը պաշտոնը թողնելուց չի վախենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական նոր կոալիցիայի կազմավորման հարցը, թեև դեռ չի հստակեցվում, սակայն օրակարգից չի էլ հանվում: Մեր տեղեկություններով` խնդիրը պաշտոնների բաշխման շուրջ համաձայնության ձեռքբերումն է, որը ձգձգվում է ՀՅԴ առաջադրած պայմանների պատճառով: Ինչպես հայտնի է, Դաշնակցությունը կոալիցիոն համագործակցության դիմաց պահանջում է երկու նախարարական և երկու մարզպետական տեղ: Վերջինի դեպքում խոսքը, մասնավորապես, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզպետների պաշտոնների մասին է:

Հավելենք, որ այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ է տեղի ունենալու, որը ճակատագրական է լինելու: «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցեց Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, այս օրերին ակտիվորեն քննարկվում է նոր կոալիցիայի ձեւավորման հարցը: Նշվում է, որ ՀՅԴ-ն հավակնում է երկու նախարարական պորտֆելի եւ երկու մարզպետական տեղերի: Ըստ Ձեզ՝ որ մարզպետներն են իրենց պաշտոնները «զիջելու» ՀՅԴ-ներկայացուցիչներին:

-Չգիտեմ, չեմ կարող ասել:

-Իսկ մտավախություն չունեք, որ այդ մարզպետներից մեկը Դուք կարող եք լինել:

-Որեւիցե խնդիր չկա, եթե կգան, այդ ծանրությունը վերցնեն իրենց վրա… մեր մարզը կլինի թե ոչ, դա կառավարությունը կորոշի, ոչ մի խնդիր չկա մտավախելու:




Լրահոս