Պատահական չէ այն արտահայտությունը, որ աչքերը հոգու հայելին են: Դրանցում արտահայտվում են մարդու ինտելեկտն ու բնավորությունը: Աչքերը դրսևորում են մարդու հոգեկան ապրումները, ցավն ու սարսափը…
Այս լուսանկարների հերոսները բարդ ճակատագիր ունեն: Նրանց աչքերում անասելի սարսափ կա:
Վիետնամցի այս աղջնակը ողջ կյանքում հաշմանդամ կմնա՝ «Գործակալ Օրանժ» անվանումով քիմիական նյութի պատճառով:
Աֆղանացի աղջկա լուսանկարը հայտնվել է Time ամսագրի շապիկին: Բիբի Աիշային 12 տարեկանում ամուսնացրել են: Ամուսինը նրան մշտապես ծեծի է ենթարկել: 18 տարեկանում նա փորձել է փախչել բռնի ամուսնուց, սակայն նրան չի հաջողվել: Որպես պատիժ՝ ամուսինը կտրել է Աիշայի քիթն ու ականջները:
12-ամյա Դիեգո Ֆրազաոն ջութակ է նվագում իր ուսուցչի թաղման ժամանակ, ով օգնել էր նրան դուրս գալ աղքատությունից:
Հարազատ եղբայրները կորեական պատերազմի արդյունքում հայտնվել են սահմանի տարբեր կողմերում: Լուսանկարիչը ֆիքսել է նրանց բաժանման պահը:
Աֆղանստանում վիրավոր զինվորի ճակատին գրված է 5 թիվը, որը խոսում է այն մասին, որ նրան վիրակապ են դրել ժամը 5-ին:
8-ամյա սիրիացի փոքրիկը՝ Ահմեդը, լուսանկարվում է ավտոմատը ձեռքին: Փաստացի այս տղան մանկություն չի ունեցել:
Այս տղան 1994թ. Ռուանդայում ցեղասպանության զոհ է: Նա հրաշքով փրկվել է մահվան ճամբարում, նման ճամբարներում մոտ միլիոն մարդ է զոհվել:
1945թ. ապրիլին ազատ արձակված հրեաները: Հետին պլանդում գնացքը տանում է դեպի մահապատժի վայր:
Հնդկաստանից այս աղջնակի լուսանկարը կոչված էր ուշադրություն դարձնել երկրում աղքատության խնդրին:
Պատմության մեջ ամենաողբերգական ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել 1989թ. ապրիլի 15-ին: Բախումների ժամանակ 96 երկրպագու է զոհվել:
Հիրոսիմայում միջուկային պայթյունի բազմաթիվ զոհերից մեկը:
Օդաչու Անտոնիո Մետրուչոն լուսանկարվել է 72 ժամ տևած թռիչքից անմիջապես հետո:
Պակիստանցի երեխան տառապում է տուբերկուլյոզով:
Առաջին համաշխարհային պատերազմի լուսանկար է: Հոգեկան խնդիրներ ունեցող զինվորը:
Կապույտ աչքերով այս երեխան տառապում է ալբինիզմով: