ՄԵՐԺԵՑ ԱՐՏԱԳԱՂԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արձակագիր Լեւոն Խեչոյանը միանգամից վերադարձրել է «Հայրենիքի ծառայությունների համար» ստացած մեդալը, որ Հանրապետության օրվա առթիվ, ի թիվս այլ նշանավոր գործիչների, շնորհել էր Սերժ Սարգսյանը: Խեչոյանն իր քայլը մեկնաբանել է երկրում ստեղծված իրավիճակով: «Ճիշտ է, ինձ համար էլ անակնկալ էր… Էլի իմ երկիրն է, էլի իմ հայրենիքն է, շնորհակալ եմ վստահության եւ մեդալի համար, սակայն այն չեմ կարող ընդունել, երբ այս չափերի արտագաղթ կա երկրում, երբ իմ եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հենց այսօր էլ նստացույց են անում»,-ասել է նա: Ի դեպ, այս տարվա մեջ սա երկրորդ դեպքն է, երբ Ս. Սարգսյանին հետ են վերադարձնում պետական պարգեւը. հունվարին այդպես վարվեց նաեւ ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի ԳՏԿ-ի ավագ գիտաշխատող Հարություն Կարապետյանը, որը 2008թ. արժանացել էր ՀՀ նախագահի մրցանակին:




Լրահոս