
Մադրիդի «Ռեալ»-ը ռեկորդային պայմանագիր կարող է ստորագրել մարզահագուստ արտադրող Adidas ընկերության հետ։
Եթե գործարքը կայանա, «Ռեալ»-ը տարեկան 140 մլն եվրո կվաստակի։ Այդպիսով՝ մադրիդյան ակումբը կգերազանցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ռեկորդը, որը նախորդ տարի 94 մլն եվրոյի հովանավորչական պայմանագիր էր ստորագրել։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Adidas-ը կարող է պայմանագիր կնքել նաև Միլանի «Ինտեր»-ի հետ։