
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին պաշտպան Նեմանյա Վիդիչը հայտարարել էր, որ ավարտել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան:
«Եկել է կարիերան ավարտելու ժամանակը: Մշտական վնասվածքները, որոնք հետապնդում էին ինձ վերջին մեկ տարում, կատարել են իրենց դերը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր թիմակիցներից, ակումբի ներկայացուցիչներին, ինչպես նաև երկրպագուներին, ովքեր այս տարիների ընթացքում օգնում էին ինձ»,- նշել է Վիդիչը:
34-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը Միլանի «Ինտեր»-ն էր, որի հետ պայմանագիրը խզել է հունվարին: