Այսօր օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր բրիտանացի դերասան Քրիստիան Բեյլի ծննդյան օրն է: Նա 2010 թվականին ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն։

«Ոսկե Գլոբուս» և «Օսկար» մրցանակների դափնեկիր է` 2-րդ պլանի լավագույն տղամարդկային դերի համար «Մարտիկը» ֆիլմում։ Հանդիսատեսին հայտնի է Բեթմենի դերով Քրիստոֆեր Նոլանի համանուն եռագրությունում և «Հեղինակություն», «Էքվիլիբրիում» ֆիլմերում մարմնավորած կերպարներով։

Նշենք, որ Քըրք Քըրքորյանի մտահղացմամբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է նկահանվելու`  հոլիվուդյան հայտնի դերասան Քրիստիան Բեյլի մասնակցությամբ։

Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ–ները, «Խոստում» անվանումով օսկարակիր Բեյլի և Օսկարի նոմինանտ Օսկար Այզեկի մասնակցությամբ ֆիլմը կնկարահանի Survival Pictures կինոընկերությունը։  Ժապավենի տնօրեն Թերրի Ջորջի («Ռուանդա հյուրանոց» ֆիլմից) խոսքով, ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սիրո պատմության մասին «Դոկտոր Ժիվագո» և «Կարմիրները» ֆիլմերի ոճով։

Դրամայի գործողությունները ծավալվում են Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին և անդրադառնում են Հայոց ցեղասպանության թեմային։ Սյուժեի հիմքում Մայքլ անունով ուսանող բժիշկի, գեղեցիկ Աննայի և ամերիկացի լրագրող Քրիսի միջև սիրային եռանկյունին է։

Քրիստիան Բեյլի մասնակցությամբ ֆիլմերից կարող եք դիտել` այստեղ:




Լրահոս