ԾԾՄԲԱԿԱՆ ԹԹՎԻ՞Ց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի բնակիչ Գորոյանն ահազանգել է «911» ծառայություն եւ տեղեկացրել, որ իր 3 խոշոր եղջերավոր անասունները սատկել են: Պեմզաշենի ղեկավար Անանիկ Ոսկանյանի օգնական Արկադի Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ անասնատերերը պնդում են, թե անասունները սատկել են ծծմբական թթվի լուծույթը (H2SO4) խմելուց հետո. «Իրենց տան բակում մեքենայի անսարք ու կոտրած մարտկոց է եղել, որից ծծմբական թթվի լուծույթը թափված է եղել գետնին: Անասունները, դա շփոթելով ջրի հետ, խմել են: Երեկ (նախօրեին-խմբ.) երկուսն են սատկել, իսկ մյուսն էլ՝ այսօր (երեկ-խմբ.): Ճիշտ է, անասնաբույժը համապատասխան աշխատանքները կատարել էր, բայց չստացվեց փրկել անասունի կյանքը, քանի որ կենդանիների ստամոքսն ամբողջությամբ քայքայված է եղել»: Թադեւոսյանից տեղեկացանք նաեւ, որ սատկած անասունների անալիզների պատասխանները պատրաստ կլինեն մի քանի օրից:




Լրահոս