Քիչ առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ International media Holding-ի կողմից անցկացված հարցումների արդյունքներով 2015 թվականի պետական, հասարակական, մշակութային եւ սպորտի ոլորտներում լավագույնը ճանաչված գործիչներին մրցանակներ հանձնելու արարողությունը:
Բացման խոսքով հանդես եկավ International media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը, իսկ մրցանակաբաշխությունը վարեց International media Holding-ի տնօրեն Արամ Ալավերդյանը:
Այնուհետեւ մրցանակներ հանձնեցին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին եւ այլոց:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: