«Համենայնդեպս, ստեղծված իրավիճակում գազի սակագնի թանկացումը երեւի մեր ստացած ամենադրական արդյունքն է»:
Տեսնես ՀՀԿ-ական պաշտոնյաները որքա՞ն գումար կուզեն չխոսելու եւ քաղաքացիներին չնյարդայնացնելու համար. միգուցե հարկավոր է հանգանակություն կազմակերպել եւ այդ գումարներն ուղարկել նրա՞նց: Գազի գինը բարձրացավ (կարեւոր չէ՝ որքան), բարձրացավ էլեկտրաէներգիայի գինը, եւ կսկսվի ու արդեն սկսվել է տարբեր ապրանքների գնաճը: Հիմա դրա ո՞րն է դրականը. այն, որ մի կերպ գոյատեւող եւ ծայրը ծայրին հասցնող մարդիկ այլեւս չե՞ն կարողանա ապրել: Մնում է ցանկանալ, որ ՀՀԿ-ական պաշտոնյաներն ունենան ամսական 45 հազար դրամ եկամուտ եւ փառաբանելով մեր երկիրը՝ քարշ տան իրենց գոյությունը: