Դիվանագիտությունը վերածել են «դյուքանչության» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում աղմկահարույց երկու զեկույցները, հաստատ վերջին հակահայկական փաստաթղթերը չեն: Կասկածից վեր է, որ Ադրբեջանն առաջիկայում համանման նոր զեկույցներ եւ այլ փաստաթղթեր կնախաձեռնի: Ուստի առավել քան կարեւոր է, որպեսզի հայկական դիվանագիտությունը տեղի ունեցածից հետեւություններ անի եւ փորձի շտկել իրավիճակը: Այս տեսանկյունից առավել քան կարեւոր է պարզել, թե հակահայկական զեկույցների հետ կապված այս պատմության մեջ հատկապես որ դեսպանություններն են թերացել:

Այսպես, հակահայկական զեկույցներին կողմ քվեարկած ԵԽԽՎ պատվիրակների շարքում եղել են, օրինակ, հարեւան Վրաստանի ներկայացուցիչները: Այդ երկրում, ինչպես հայտնի է, ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում է աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանը: Այն, որ վերջինս դիվանագիտության հետ կապ չունի ե՛ւ Վրաստանի իշխանություններին, ե՛ւ ընդդիմադիր ուժերին որեւէ հարցում չի կարող համոզել, կարծում ենք՝ ինքնըստինքյան հասկանալի է:

Yuri-Vardanyan

Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը ավելի քան մեկ տարի` 2013-ի մայիսից մինչեւ 2014-ի հունիսը, զբաղեցրել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը: Նրա պաշտոնավարման շրջանում նշված նախարարությունը, կարելի է ասել, լիարժեք կազմալուծվեց: Այսինքն՝ մարդը աշխարհահռչակ ծանրամարտիկ է, բայց նա պետական կառավարման համակարգից եւ առավել եւս դիվանագիտությունից հեռու է: Հասկանալի է, չէ՞, որ եթե Վրաստանում Հայաստանը նորմալ դիվանագետներ ունենար, ապա կկարողանային այդ երկրի քաղաքական շրջանակներին համոզել, որ նրանք իրենց երկու հարեւաններին վերաբերող հարցում չեզոքություն պահպանեն: Բայց նման արդյունք ունենալու համար, կրկնում ենք, անհրաժեշտ է, որպեսզի դեսպանի պատասխանատու պաշտոնը զբաղեցնեն դիվանագետները:

Հաջորդ երկիրը, որի պատվիրակները ԵԽԽՎ-ում ի վնաս Հայաստանի են քվեարկել, Ուկրաինան է: Այս երկրի հետ կապված Հայաստանի հարաբերությունները վերջին երեք տարիներին, մեղմ ասած, մշտապես լարված են: Ռուս-ուկրաինական հակամարտության առաջին րոպեից հասկանալի էր, որ այդ զարգացումներն, ի վերջո, վնասելու են հայ-ուկրաինական հարաբերություններին: Հետեւաբար, այդ իրավիճակի ծագելուց անմիջապես Հայաստանը պարտավոր էր իր լավագույն դեսպաններից մեկին նշանակել Ուկրաինայում ՀՀ դեսպան: Փոխարենը այդ երկրում ՀՀ դեսպանի պաշտոնը դեռեւս 2010 թվականից զբաղեցնում է դիվանագիտության հետ առնչություն չունեցող Անդրանիկ Մանուկյանը:

andranik manukyan

Ուկրաինայում 2014-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Մանուկյանը պարբերաբար ինչ-որ սկանդալային պատմությունների մեջ է հայտնվում այդ երկրում, եւ ակնհայտ է, որ Հայաստանի դեսպանը այդ երկրի մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել, եւ այդ հանգամանքը ինքն իրենով չի փոխվի: Մեր տեղեկություններով՝ ինքը՝ Անդրանիկ Մանուկյանը եւս այդ ամենից հոգնել է եւ մի քանի անգամ խնդրել է իրեն ազատել դեսպանի պաշտոնից, բայց Սերժ Սարգսյանը նրան հանձնարարել է մնալ: Բանն այն է, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ծախսերի մեծ մասը Մանուկյանը հոգում է իր միջոցներով: Հենց այս հանգամանքն է նրա նշանակման պատճառը դարձել, իսկ այժմ էլ նպաստում է, որ Սերժ Սարգսյանը չցանկանա նրան ազատել: Արդյունքում, Ուկրաինայի հետ Հայաստանի հարաբերություններն ամբողջությամբ թողնված են բախտի քմահաճույքին:

Ի վնաս Հայաստանի՝ քվեարկողների շարքում են եղել նաեւ ԵԽԽՎ-ում Հունաստանի, Սերբիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Ալբանիայի պատվիրակությունների անդամները: Այս երկրները մեկ ընդհանրություն ունեն. բոլոր այդ երկրներում Հայաստանի դեսպանը նույն մարդն է` Գագիկ Ղալաչյանը:


Հայաստանի դեմ քվեարկողների շարքերում են եղել նաեւ ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակները: Այս երկրում Հայաստանի դեսպանի պաշտոնը շուրջ յոթ տարի է՝ զբաղեցնում է Վիգեն Չիտեչյանը: Ի դեպ, նա համատեղության կարգով հանդիսանում է նաեւ Անորայում եւ Մոնակոյում ՀՀ դեսպանը:

052721134577

Այսինքն՝ մինչեւ 2013-ը՝ Իտալիայում ՀՀ դեսպան նշանակվելը, նա արդեն փաստացի Հայաստանից արտագաղթած է եղել եւ Իտալիայում դասախոսական գործունեությամբ է զբաղվել, ինչպես նաեւ միջազգային կառույցներում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Այլ կերպ ասած՝ անկախ նրանից, թե ինչպիսի դիվանագետ է Սարգիս Ղազարյանը, փաստն այն է, որ ՀՀ դեսպանի պաշտոնը նրա պարագայում ձեռքի հետ զբաղմունք է:
ԵԽԽՎ-ում Իսպանիայի պատվիրակները եւս կազմակերպված Հայաստանի դեմ են քվեարկել: Այս երկրում ՀՀ դեսպանը 2014-ի օգոստոսից Ավետ Ադոնցն է:

ambassador-adonts

Նա եւս երկար տարիների դիվանագետ է, բայց նրա մասին ասում են, որ նա իբրեւ դեսպան պաշտոնավարելիս ավելի շատ զբաղված է տարբեր պաշտոնյաների համար տվյալ երկրում բիզնես հետաքրքրություններ հայթայթելով: Այսինքն՝ նրան ավելի շատ հետաքրքրում է, թե Իսպանիայում գումար ներդնելու ինչ տարբերակներ կարող է առաջադրել այս կամ նախարարին:

Այն մոտեցումը, որը Հայաստանը դրսեւորում է Եվրամիության այս պահին թիվ մեկ պետության` Գերմանիայի հետ դիվանագիտ հարաբերություններում, մեղմ ասած, անհասկանալի է: Ուստի այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ում այս երկրի պատվիրակներն ի վնաս Հայաստանի են քվեարկում, ամենեւին էլ պատահական չէ: Նշենք, որ Գերմանիայում ՀՀ դեսպանն է Աշոտ Սմբատյանը, որը այդ պաշտոնում նշանակվել է անցած տարվա մայիսին:

020202

Ինչեւէ, շարքը կարելի է դեռ շարունակել, բայց կարծում ենք՝ վերը բերվածը բավարար է, որպեսզի ՀՀ դիվանագիտության պատասխանատուները, ի վերջո, լրջանան եւ հետեւություններ անեն ու ապագայում պատրաստ լինեն հակահայկական փաստաթղթերի չեզոքացման խնդիրը լուծելուն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս