
ArmLur.am-ը ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ հունվարի 29-ին, ժամը 19.07-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նոր Հաճնի կամրջից:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: