
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա սկզբի դրությամբ ՀՀ կառավարության աշխատակազմը շուրջ 240 մլն դրամ է ծախսել կոմունալ վճարների համար: Մասնավորապես, ՀՀ կառավարությունն ընդհանուր 134 մլն 727 հազար դրամ վճարել է էլէներգիայի դիմաց, որից 128 մլն դրամը մեկ պայմանագրով: Կառավարության շենքի գազի վարձավճարը կազմել է 67 մլն դրամ, իսկ ջրի վարձի համար կառավարության աշխատակազմը հատկացրել է 11 մլն դրամ:
Վերը նշվածից բացի՝ կառավարության աշխատակազմը երկու պայմանագրերով ֆիքսված հեռախոսային ծառայությունից օգտվելու համար էլ վճարել է ընդհանուր 27 մլն դրամ: Մի խոսքով, ակնհայտ է, որ ՀՀ կառավարության շենքի պահպանումը բավականին թանկ հաճույք է: