
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն ավարտվեց: Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր, քննարկումներ ծավալել ընտրական օրենսգրքի շուրջ, քննարկել առաջիկա քառօրյայի հետ կապված հարցեր և այլն:
Անդրադառնալով ՀՅԴ-ի հետ համագործակցությանը, նա նշեց, որ իրենք դռները երբեք չեն փակում որևէ մի ուժի առջև: «Մենք համագործակցության կողմնակից ենք, դա պետք է լինի ծրագրային: ՀՅԴ-ի հետ դեռևս քննարկվում է համագործակցության ձևաչափը: Միգուցե հաջորդ նիստի ընթացքում զարգացումների մասին խոսենք, բայց այս պահին որևէ բանի մասին հստակեցված չէ: Մյուս նիստից հետո հնարավոր է նորություն ունենամ ասելու», – հայտարարեց նա:
Շարմազանովը հավելեց, որ Գործադիր մարմինը դեռևս վերջնական չի հստակեցրել` ում հետ են գնալու համագործակցության, կլինի կոալիցիա, թե չէ:
Հավելենք, որ կոալիցիայի կազմավորման դեպքում ՀՅԴ-ին կանցնեն մի քանի պորտֆելներ, այդ թվում նախարարների և մարզպետների:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում