ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ է հայցային վաղեմությունը, եւ եթե քաղաքացին ցանկանա սեփականության իրավունքի պաշտպանության համար դիմում ներկայացնել, ապա դրա համար որեւէ ժամկետ կա՞ սահմանված:

Գագիկ Հունանյան (37 տարեկան, տնտեսագետ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայցային վաղեմությունն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում իրավունքը խախտած անձի հայցով կարող է պաշտպանվել այդ իրավունքը: Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, որը հաշվարկվում է այն պահից, երբ անձն իմացել է կամ պետք է իմանար իր իրավունքի խախտման մասին: Նախատեսվում են նաեւ առանձին պահանջների նկատմամբ կրճատ կամ ավելի երկար ժամկետներ (Քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ հոդվածներ): Հայցային վաղեմության ժամկետն ընդհատվում է դատարան հայց ներկայացնելով: Պետական կամ այլ մարմիններին դիմելը հայցային վաղեմության ընդհատում կամ կասեցում չի առաջացնում: Հայցային վաղեմությունը չի տարածվում՝
սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջի վրա, թեկուզ եւ այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ,
պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց այն ակտերը անվավեր ճանաչելու՝ սեփականատիրոջ պահանջների վրա, որոնցով խախտվել են սեփականատիրոջ՝ գույքի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքները:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական
խորհրդատվության գրասենյակ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Լավ է, որ գոնե այս կերպ մեր հայրենակիցները կարողանում են տեղեկություն ստանալ իրենց իրավունքների մասին` անհրաժեշտության դեպքում դրանցից օգտվելու  համար:




Լրահոս