Հովիկ Աբրահամյանի խոսքի արժեքը նախարարների շրջանում. դաս չսովորած աշակերտները շարունակում են «ծլկել». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս անցած տարվա նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հրահանգել էր այսուհետ նիստերից հետո կառավարության շենքի հիմնական մուտքից դուրս գալ, այլ ոչ թե հետնամուտքից: Նա նաեւ հորդորել էր չխուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարել էր այլեւս դասը չսովորած աշակերտի պես «չծլկել»: Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, կառավարության անդամների զգալի մասը այդպես էլ չկատարեց վարչապետի հրահանգը:

Այս դեպքում խնդիրն այն չէ, որ որոշ նախարարներ ողջ տարին լրագրողներից «փախած» են, այլ այն հանգամանքը, որ տեղի ունեցածը հստակ արտացոլում է վարչապետի խոսքի արժեքը նախարարների շրջանում: Եթե այս հարցում, վարչապետի խոսքը արժեք չունի, ապա ինչպես կարելի է ակնկալել, որ լուրջ խնդիրների դեպքում այդ գնահատականը կարող է փոխվել: «Ժողովուրդ»-ն այս թեմայով հարցախույզ է կատարել մի շարք նախարարների շրջանում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս