Չեմ պատրաստվում միջամտել քո բիզնեսներին. Սերժ Սարգսյանը՝ Գագիկ Ծառուկյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական անցուդարձին վերաբերող սույն զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան: «Վիկիլիքսի» կողմից բացահայտված այս փաստաթղթում ներկայացված են ամերիկացի դիվանագետի եւ այնժամ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները: Զրույցը տեղի է ունեցել 2007թ. հուլիսի 18-ին, որի ընթացքում  քննարկվել է մայիսի վերջին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: Հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք վերաբերել են Ռոբերտ Քոչարյանի գործունեությանն ու Գագիկ Ծառուկյանի` այսօր արդեն նախկին ԲՀԿ-ին…

….Ամերիկացիների հետ զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը չի շրջանցել նաեւ ԲՀԿ-ի թեման: Նա խոստովանել է, որ Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի հրահրմամբ է ԲՀԿ-ն ձեռնարկել` իբրեւ ՀՀԿ-ի մրցակից: Փերինան, սակայն, շեշտում է, որ Սերժ Սարգսյանը չի խոսել Քոչարյանի շարժառիթների մասին: Ամերիկացին ենթադրում է, որ այդ կերպ Քոչարյանը ցանկացել է ունենալ սեփական քաղաքական ուժը: Սերժ Սարգսյանը նկատել է, որ Ծառուկյանը անկեղծորեն զարմացած ու հիասթափված է եղել 2007թ. ընտրություններում իր կուսկացության ստացած ձայների քանակից: Սերժ Սարգսյանի համոզմամբ` Ծառուկյանն իրեն շրջապատել է քծնող մարդկանցով, որոնք նրան համոզել են, թե իբր ինքն անչափելիորեն սիրված է Հայաստանում, եւ նրան հնարավոր չէ կանգնեցնել: Սարգսյանն անկեղծացել է, որ ընտրություններից հետո իր մոտ է հրավիրել Ծառուկյանին ու նրան ասել. «Մի հուսահատվիր, ամեն ինչ լավ կլինի: Դու լավ դիրքերում ես: Դու ունես այստեղ հաջող բիզնեսներ, եւ ես չեմ պատրաստվում որեւէ կերպ միջամտել դրանց»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս