ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւան-Տաշիր ավտոճանապարհին

Մայիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երեւան-Տաշիր ավտոճանապարհին շրջադարձի ժամանակ իրար են բախվել «Opel Astra» մակնիշի 23 DD 414 եւ «Opel Vectra» մակնիշի 08 ՏՏ 864 պետհամարանիշի ավտոմեքենաները: Տուժածներից մեկը հիվանդանոց տեղափոխման ճանապարհին մահացել է, 8 հոգի մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներով տեղափոխվել են Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը հղի կին է: Տուժածներից 3-ին, ում վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, տեղափոխել են Երեւան: Երեկոյան հիվանդանոցում մահացավ 2005թ. ծնված Արամ Պողոսյանը: Մահացածների թվում են նաեւ 1959թ. ծնված Սլավիկ Իսպիրյանը եւ 1945թ. ծնված Հակոբ Հովհաննիսյանը: Մեքենաների վարորդների ինքնությունը դեռեւս պարզ չէ:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս