Տեսչական բարեփոխումները կրճատումով չեն սահմանափակվելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարության նախանշած տեսչական բարեփոխումներն ընթացքի մեջ են։ Տարեսկզբին վարչապետի ցուցումով բոլոր տեսչություններին՝ թվով 20-23, գրություն էր ուղարկվել, որով պահանջել էին ներկայացնել, թե իրենց մոտ քանի աշխատող է հնարավոր կրճատել։ Սակայն հարցը միայն կրճատումով չի սահմանափակվելու, տեսչություններ են վերանալու, մի քանիսը՝ միավորվելու։ էկոնոմիկայի նախարարությանը կից տեսչական բարեփոխումների խումբը, որն զբաղվում է այս խնդրով, հակված է տեսչությունները բովանդակային փոփոխությունների ենթարկել եւ դարձնել ոչ թե պատժող, այլ աջակցող մարմիններ, քանի որ դրանք, որպես կանոն, փող կլպող կառույցներ են դարձել։ «Ցանկացած տեսուչ իրեն ռեմբո է զգում, գնում են տնտեսվարողի մոտ, ասում՝ գալու ենք ստուգելու, վախեցնում, փողը պլոկում են ու չեն գնում ստուգելու»,– ասաց տեղյակ անձը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս