
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը ընդգծել է, որ Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղում պետք չէ գերագնահատել հնարավորությունները: Ակումբները միմյանց կհանդիպեն Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում:
Նեյմարի խոսքով, այդ հանդիպումը հավասարազոր է եզրափակչի: Պրիմերայի 21 տուրերից հետո Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: Հանդիպումը կկայանա այսօր: