Սիրիական ճգնաժամը կարող են լուծել միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն. Independent

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական ճգնաժամը կարող է լուծվել միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերով, գրում է The Independent-ը:

Ինչպես գրում է պարբերականը՝ Սիրիայի ճակատագիրը 2 գերտերությունների ձեռքում է:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ բանակցությունների նախաշեմին չբացահայտված են մնում փոփոխությունները մարտի դաշտում և ուժերի բալանսը, որոնք աջակցում կամ հանդես են գալիս Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ:

Ընդ որում, նշվում է, որ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ Ռուսաստանի ռազմական օպերացիան, ինչպես նաև ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի գործողությունները երկրում էական փոփոխությունների հանգեցրին: Այսպես, ազատագրվեցին Ռաքքայի և Եփրատ գետի մոտ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները: Ընդ որում, սիրիացի զինծառայողները ռուսական ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ կարողացան հաջողությունների հասնել Լաթաքիայում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս