“Գարեգին Նժդեհ” հայրենակցական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ երեկ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանի սպանությունը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում անհապաղ պաշտոնանկ անել Սուրեն Խաչատրյանին։
Նախաձեռնության տարածած հայտարարությունում ասվում է հետևյալը.
“”Գարեգին Նժդեհ” հայրենակցական նախաձեռնությունը (ք․ Գորիս) խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետ՝ տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի տան առջև մահվան ելքով տեղի ունեցած միջադեպը: Լիսկայից ամեն ինչ սպասելի էր, բայց ցինիզմի և ամենաթողության այսպիսի դրսևորման բանը դեռ չէր հասել:
“Գարեգին Նժդեհ” հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է Սերժ Սարգսյանից առանց մեկ վայրկյան վարանելու պաշտոնանկ անել գլխակեր մարզպետին, ում հետ կապված երեկվա դեպքն ապացուցեց, որ նա, իրեն անպատիժ զգալով, սպառնալիք է ոչ միայն պետության անվտանգությանը /հիշենք, օրինակ, Սյունիքի արոտավայրերը պարսիկներին տրամադրելու հարցը/ այլև մեծ վտանգ է ներկայացնում ՀՀ քաղաքացիների կյանքին: Իսկ վերջում ինչպես միշտ պարզվում է, որ “մեղավորը” թիկնապահ Զարզանդն է․․․”։