2 միլիոն դրամի գողությունը բացահայտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հրայր Ա.-ին, 1982 թ. ծնված Գոռ Ղ.-ին և 1986 թ. ծնված Ռուստամ Թ.-ին:

Հրայր Ա.-ն խոստովանել է, որ 2015 թ. ամռանը Գոռ Ղ.-ի և Ռուստամ Թ.-ի հետ նախնական համաձայնության գալով՝ Հաղարծին գյուղում գտնվող, նույն գյուղի բնակիչ Մերուժան Թ.-ին պատկանող ավտոպահեստամասերի խանութի հետևի մասի մետաղյա թիթեղը կտրելով՝ գողացել են ավտոպահեստամասեր

Պատճառված վնասի չափը կազմում է 2.000.000 դրամ:

Գոռ Ղ.-ն և Ռուստամ Թ.-ն ձերբակալված են:

Դիլիջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս