
Հունիսի 2-ին, ժամը 20.20-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել վթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքերում Գյումրի քաղաքի նախկին ռադիոգործարանի մոտակայքում “ԲՄՎ” մակնիշի 34 VV 060 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գյումրի քաղաքի ՌԴ թիվ N ռազմաբազայի շտաբի զինծառայող, ավագ լեյտենանտ, ՌԴ քաղաքացի՝ 1986 թ. ծնված Ա. Ատավինը (տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով) Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին մահացել է: