
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին մեկնել է Թուրքիա: Հիշեցնենք, որ նա անցած տարի էլ էր Թուրքիա այցելել, եւ լուրեր էին տարածվել, որ նա Արեւմտյան Հայաստանում ցանկանում է հայկական դպրոց բացել:
Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզել, թե իրենց առաջնորդն ինչ նպատակով է մեկնել Թուրքիա: Ի պատասխան, սակայն, Մարտիրոսյանն ասաց, թե իրեն Թուրքիա մեկնելու մասին ոչինչ հայտնի չէ: Գիտի, որ Րաֆֆի Հովհաննսիյանը Բրյուսել է մեկնել, այնուհետեւ Փարիզ կգնա: