
Հայաստանի նախարարությունները շարունակում են տասնյակ միլիոնավոր դրամների կոմունալ վճարումներ կատարել: Այս անգամ հերթը ՀՀ բնապահպանության նախարարությանն է: Պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ընթացիկ ամսում այս գերատեսչությունը պետբյուջեից կոմունալ վճարումների համար ծախսել է մոտ 25 միլիոն դրամ:
Ի դեպ, այդ գումարից 250 հազարը բնապահպանության նախարարությունը վճարել է սպառված ջրի դիմաց, իսկ մնացածը կազմում է էլեկտրական էներգիայի վարձը: Ի դեպ, ինչպես երեւում է, կառավարական 3-րդ մասնաշենքում տեղակայված նախարարությունները բարեբախտաբար գազի վարձ չեն վճարում: Հակառակ դեպքում նախարարությունների կոմունալ վճարումների գումարները մի քանի տասնյակ միլիոն դրամով ավել կլինեին: