
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որի մայրաքաղաք Վաշինգտոնում նա կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, տեղեկացնում է ԱԳՆ-ն:
Վաշինգտոնում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսում և ելույթը Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում: Այցելության շրջանակներում ՀՀ արտգործնախարարը կհանդիպի նաև ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներին: Էդվարդ Նալբանդյանի այցը ԱՄՆ կտևի մինչև հունիսի 4-ը։