Սամվել Կարապետյանը՝ Forbes-ի՝ անշարժ գույքի «արքաների» վարկանիշային աղյուսակի 3-րդ տեղում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է ռուսական անշարժ գույքի «արքաների» վարկանիշային աղյուսակը: 2015թ. արդյունքների համաձայն՝ վարկանիշային աղյուսակը գլխավորել են «Կիևյան տարածք» ընկերության սեփականատերեր Զարահ Իլիևն ու Գոդ Իսանովը (ընկերության՝ վարձույթից ստացված եկամուտը՝ $1 115 մլն), երկրորդ տեղում IKEA-ի սեփականատեր Ինգվար Կամպրադն է (վարձույթից ստացված եկամուտը՝ $680 մլն): 

Եռյակը եզրափակում է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը:

03_rant_640x414_v3

Սամվել Կարապետյանի ընկերության՝ վարձույթից ստացված եկամուտները կազմել են$610 մլն: Խոսելով ընկերության ծրագրերի մասին՝ Forbes-ը գրում է, որ «Տաշիր» ընկերությունը «Իզվեստիա» թերթի հին շենքերի և հրատարակչության տեղում 120000 քառ մ բնակելի թաղամաս և առևտրային տարածքներ է կառուցում: Պարբերականը նշում է, որ ապագա բնակելի թաղամասի 40%-ը կդառնա նախագահի գործերի վարչության սեփականությունը, իսկ մնացած մասը կանցնի «Տաշիր գրուպին»:




Լրահոս