
Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բոգդան Թեբրեային և նորանշանակ ռազմական կցորդ փոխգնդապետ Սանդու Վալերիկա Պիրոսկային (նստավայրը Թբիլիսի): Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհավորել է փոխգնդապետ Պիրոսկային Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռումինիայի հետ պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը հաստատել են համագործակցության զարգացման պատրաստակամությունը և պայմանավորվել են 2016 թվականի համար մշակել պաշտպանական բնագավառում համագործակցության իրատեսական ծրագիր:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: