Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հունիսի 2-ին հանդիսավորությամբ նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, որի առիթով Միածնաէջ Մայր տաճարում մատուցվել է Ս. Պատարագ:
Ինչպես տեղեկացնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, պատարագիչը եղել է Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Պատարագիչ Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տոնի կարևորությանն ազգային-եկեղեցական կյանքում, մասնավորապես ասել է.,Անշուշտ Ս. Էջմիածինը դարերի ալեկոծություններ տեսավ, Հայրապետական աթոռն աստանդական եղավ, սակայն երբեք Ս. Էջմիածնի հավերժական տեսիլքն իր պատմական վայրից չխախտվեց, տեսիլքը մնաց այստեղ ու վերահաստատեց իր պատմական հանգամանքը: … Տասնյոթ դարեր անցան հավատքի և հավատարմության, թեկուզև փորձությունների ու վերաշինության, բայց անմար լույսի սյունը, Աստծո տաճարն ու աղոթքի տունը հարատև նույն տեղում է և մշտապես ձգում է համայն հայությանըե:
Սրբազանը հավատացյալ հայորդիներին պատգամել է չխախտել իրենց հավատարմության ուխտը և հաստատուն պահել նվիրումը Ս. Էջմիածնի հանդեպ:
Պատարագի ավարտին Իջման Ս. Սեղանի առջև, հանդիսապետությամբ Մայր աթոռի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվել է Հայրապետական մաղթանք` Մայր աթոռ սուրբ Էջմիածնի պայծառության և անսասանության համար: