Սիրիական բանակը ռազմավարական կարևոր բարձունք է գրավել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական բանակն «Իսլամական պետության» զինյալներից ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ռուուադ բարձունքն է գրավել: Այս հաղթանակը թույլ է տալիս կառավարական զորքերին վերահսկել Այաշ մարզը շրջափակված Դեյր-էզ-Զորի արվարձաններում. փոխանցում է Lifenews-ը:

Նշվում է, որ օպերացիան իրականացվել է ռուսական ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ:

Ռուուադից ոչ հեռու մի քանի շաբաթ առաջ ծայրահեղականները մոտ 300 բնակչի էին մահապատժի ենթարկել: Այն բանից հետո, երբ սիրիական բանակը գրավել է բարձունքը, ահաբեկիչներն այլևս չեն կարող զինամթերք տեղափոխել Եփրատի միջոցով, ինչը կարող է թուլացնել նրանց դիրքերն Այաշում:

Այս օպերացիային մասնակցել են նաև կամավորներ «Շայաթ» արաբական ցեղերից. նրանք աջակցում են սիրիական բանակին հատկապես Դեյր-էզ-Զորում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս