Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործն ուղարկվել է Զինդատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հունիսի 2-ին տեղի ունեցած սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է Զինդատախազություն: Այս մասին Լուրեր .com-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության՝ հասարակության հետ կապերի բաժնից:
Նշենք նաև, որ գործով կան ձերբակալվածներ, այդ թվում՝ նաև Սյունիքի մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ: 1 հոգի մահացել է, իսկ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ըստ ֆոտոլրագրողի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության X զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է և թիկնապահը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակոցները հնչել են “Բերետա” տեսակի և որսորդական հրացանից:
Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:




Լրահոս