ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է սառեցնել Ղարաբաղյան կոնֆլիկտն ու ճնշում է գործադրում ԵԽԽՎ պատգամավորների վրա: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է «Կավկազսկի ուզել»-ը:
Ալիևը, մեկնաբանելով ԵԽԽՎ հունվարի 29-ի որոշումը, մեղադրել է միջազգային միջնորդներին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատգամավորների վրա ճնշում են գործադրել, որպեսզի այդ հարցը չդիտարկվի: Հենց այդ սադրիչ գործունեության պատճառով մեզ 4 ձայն չբավարարեց բանաձևի ընդունման համար»,-հայտարարել է Ալիևը:
Բացի այդ, նա ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունն անարդյունավետ է անվանել:
«Հայկական կողմը փորձում է երկարացնել ժամանակը: Ցավում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ձգտում են սառեցնել կոնֆլիկտը: Նրանց այսօրվա գործունեությունը բացարձակ անմիաստ է»,-ԱՊԱ գործակալությունը մեջբերում է Ալիևի խոսքը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան