
Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «Միլանի»-ի հետ առաջիկա դերբիում կկարողանա հույս դնել իր բոլոր ֆուտբոլիստների վրա: Այդ մaսին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ կիսապաշտպան Իվան Պերիշիչը վերականգնվել է վնասվածքից, որը ստացել էր այս շաբաթ:
Խորվաթ ֆուտբոլիստը ստիպված էր բաց թողնել Իտալիայի գավաթի առաջին կիսաեզրափակչի հանդիպումը, սակայն նա կկարողանա մասնակցել դերբիին:
Հավելենք, որ «Միլան»-«Ինտեր» հանդիպումը կկայանա հունվարի 31-ին: