
Հունիսի 2-ին, ժամը 20.17-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Աղթամար կղզու մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները երթեւեկելի հատված են դուրս բերել Ք. Մանուկյանին պատկանող “Կիա” մակնիշի 88 ZT 188 համարանիշի ավտոմեքենան: