Սկսվել է հունիս ամսվա կենսաթոշակների վճարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարգելի կենսաթոշակառուներ,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սկսվել է հունիս ամսվա կենսաթոշակների վճարումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ սոցիալական ապահովության պետական ծառայությունում տեխնիկական վերազինման և կենսաթոշակների վճարման ցուցակների ձևավորման գործընթացի վերակազմակերպման աշխատանքների հետևանքով, տեղեկատվության կանոնակարգման և ճշգրտման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ շահառուների անունները դուրս մնացած լինեն կենսաթոշակների վճարման ցուցակներից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը հայցում է կենսաթոշակառուների ներողամտությունը և հայտնում, որ առկա տեղեկատվությունը կանոնակարգելուց և ճշգրտելուց հետո այս ամսվա ընթացքում վճարման ծառայություններ իրականցնող կազմակերպություններին կփոխանցվեն կենսաթոշակների վճարման լրացուցիչ ցուցակներ:
Հարգանքով
ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն




Լրահոս